Այսօր առավոտյան ՖԲ֊ում կարդացի մի հոդված, որն ինձ մտորելու առիթ տվեց և ուզեցի այն կիսել նաև ձեզ հատ.
Ինչն է պատճառը, որ այսօր որոշ ուժեր անընդհատ բարձրաձայնում են ժողովրդավարության մասին, երբ իրենք դրան այնքան էլ մոտ չեն. Ահա հետաքրքիր մի նյութ, որը մեր աչքերը բացելու հնարավորություն կտա, եթե մտածելն ու տրամաբանելը մեզ դեռ հրաժեշտ չի տվել
Ինչու՞ սպանեցին Քադաֆիին
Այսօր մտորումներիս ընթացքում եկա այն եզրահանգման, որ աշխարհը քաոսի կողմնակիցն է և նա խիստ ագրեսիվ է տրամադրվում և շուտափույթ կերպով փորձում է ազատվել ծաղկող երկրներից և հայրենասեր և իր ժողովրդին սիրող լիդերներից: Եվ դրա վառ օրինակն է գեներալ Քադաֆիի սպանությունը:
Ինչ ուզում եք ասեք, սակայն ըստ իս Քադաֆին դա հայրենասեր և հայրենիքի համար իսկական հոգ տանող լիդերներից մեկն էր, որի օրինակին եթե հետևեն շատ ու շատ լիդերներ, ապա իրենց երկիրը ուղղակիորեն կծաղկի:
Իսկ մենք գիտենք, որ երկիր մոլորակի «տերերին» և հատկապես աշխարհի համար քաղծկեղ դարձած ԱՄՆ-ին ձեռք չեն տալիս այդպիսի հայրենասեր ու դրսից դժվար կառավարելի լիդերները:
Եվ այսպես ինչու՞ սպանեցին Քադաֆիին.
1. Գալով պետության ղեկին, նա քշեց բոլոր միջազգային կորպորացիաները երկրից:
2. Փակեց ՆԱՏՕ-ի բոլոր ռազմական բազաները:
3. ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում էր 14 192 $:
4. Ընտանիքի ամեն մի անդամի համար տարեկան պետությունը վճարում էր 1 000 $ դոտացիա:
5. Անգործության նպաստ 730 $
6. Բուժքրոջ աշխատավարձ 1 000 $:
7. Ամեն մի նորածնի համար վճարվում էր 7 000 $:
8. Նորապսակներին տւրվում էր 64 000 $՝ բնակարան գնելու համար:
9. Սեփական բիզնես սկսելու համար տրվում էր միանվագ 20 000 $ օգնություն:
10. Մեծ հարկերն արգելված էին:
11. Կրթությունն ու բժշկությունը անվճար էին:
12. Կրթությունն ու ստաժավորումը արտասահմանում կատարվում էր պետության հաշվին:
13. Բազմազավակ ընտանիքների համար գործում էին հատուկ խանութների ցանց, որտեղ մթերքների գինը խիստ սիմվոլիկ էր:
14. Ժամկետնանց մթերքների վաճառքի համար գործում էին մեծ տուգանքներ և ապրանքի առգրավում հատուկ ոստիկանության կողմից:
15. Որոշ դեղատներ անվճար դեղեր էի դուրս գրում:
16. Դեղեր կեղծելու համար գործում էր մահապատիժ:
17. Բնակարանային վարձ՝ բացակայում էր:
18. Էլեկտրաէներգիայի համար վճար՝ բացակայում էր:
19. Ալկոհոլային խմիչքների վաճառքը և օգտագործումը արգելված էր:
20. Բնակարանի և ավտոմեքենաների գնման համար տրվում էին անտոկոս կրեդիտներ:
21. Ռիելտորական ծառայությունները արգելված էին:
22. Ավտոմեքենա գնելուց 50%-ը վճարում էր պետությունը, իսկ իրենց պատերազմի հերոսների համար 65%:
23. Բենզինը ջից էժան էր՝ 1լ բենզինը արժեր 0,14 $
Միայն Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ Լիբիայի հարավի նեգրերը ձեռք բերեցին մարդկային օրենքներ: Նրա 40 տարվա կառավարման ընթացքում Լիբիայի բնակչության թիվը 3 անգամ աճել է: Երեխաների մահացությունը նվազել է 9 անգամ: Երկրում կյանքի տևողությունը մեծացել է 51,5-ից մինևչ 74,5 տարի: Քադաֆին որոշում էր կայացրել դուրս գալ համաշխարհային բանկային համակարգից, որի օրինակին ուզում էին նաև հետևել 12 արաբական երկրներ:
Եվ այս ամենից հետո ինքան էլ որ ասեն, որ Քադաֆին իր հաշվեհամարին միլիարդներ էր դնում, բայց միևնույն է, թեկուզ և այդ հանգամանքը ևս հաշվի առնելով, նա հոգում էր իր երկրի և ժողովրդի բոլոր հոգսերը:
Իսկ այժմ այս ծաղկող երկիրը վեր է ածվել քաոսային դժողքի: