Ես անչափ տպաւորուած եմ այսօրուայ միջոցառումից։ Երկուշաբթի․ արեւոտ օր, աշխատանքային ժամեր (16։00-16։30) եւ այդքան մարդ։ Կարծում էի ինձնից բացի մի քանի հոգի կլինէին եւ ԱԻՄ պատասխանատուներից մի քանիսը միայն, բայց ինչ-որ պահի նոյնիսկ 80-ից աւելի էին՝ չհաշուած հեռուից (ստուէրում կանգնած) լսողները։ Իսկ դրոշները․․․Ինչ խօսք ցանկալի կլիներ ոչ թէ հանդիպման մասնակիցների, այլ բազմամարդ հանրահաւաքի լսելի դարձնել մեր մտահոգութիւնները, բայց դրա համար պէտք էր լաւ իրազեկել մարդկանց։ Ի վերջոյ, սա անձնական միջոցառում էր եւ շնորհակալ եմ բոլոր սատարողներին։ Ինչ վերաբերում է առողջապահական նկատառումներով հացադուլս ընդհատելու կոչերին, ապա վստահեցնում եմ, բացի նրանից, որ իրականում այդպիսի խնդիր չկայ, համոզուած եղեք, սա ընդամենը բողոքի ցոյց է, զգաստացման կոչ եւ եթէ ես նկատեմ մտահոգ մարդկանց տագնապներին մոտ որեւէ բան, իհարկէ, կդադարեցնեմ։ Ապրեք բոլորդ ու բանի տեղ մի դրեք մարդուկների նւնուոցը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել