GalaTV.am-ը գրում է.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզապես չի հասկանում` ինչպես են նրան պարտության մատնել Ուկրաինային առնչվող հարցերում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան խորամանկեց, և այնուամենայնիվ Բարաք Օբաման իրեն այնպես է պահում, կարծես կարող է ինչ-որ կարևոր ու զգալի բան ասել այդ թեմայով: Իրականության ու հայտարարությունների բնույթի միջև անհամապատասխանությունը խոսում է այն մասին, որ նախագահն ապրում է իրականությունից կտրված»,-գրում է The National Interest-ի հոդվածագիր Ռոբերտ Մերին:
«Անցած շաբաթ Պուտինն առաջարկեց Ուկրաինայի իշխանություններին և Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականներին զինադադարի ծրագիր: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհապաղ բռնվեց այդ ծրագրից` որպես մարտական գործողությունների դադարեցման հիմք: Հաջորդ օրը կողմերը հայտարարեցին, որ կհետևեն զինադադարին, որի մեջ են հավանաբար ներառված նաև Պուտինի կողմից առաջարկված դրույթները: Իսկ դա հարձակողական գործողությունների դադարեցում է՝ ներառյալ ավիահարվածների, անջատողականների կողմից գրավված քաղաքներից անվտանգ հեռավորության վրա ուկրաինական հրետանու հետքաշումը, գերիների փոխանակումը, պատերազմից հյուծված քաղաքները վերականգնելու համար շինանյութերի ու օգնության մատակարարման համար «անվտանգության միջանցքների» ստեղծումը, միջազգային դիտորդների տեղակայումը, որոնք պետք է հետևեն զինադադարին ու ռուս-ուկրաինական սահմանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



