Рамиль Сафаров вернулся в Азербайджан 1 ne ws . a z
Իրոք վերադարձել է :
Սա մեր "պետության" լավ աշխատանքի արդյունքն է:
Մնացած մտքերս գրաքննությունը ջնջել է:
Հա, մտքերս ուղված են ոչ թե աշխատող, փող տվող, հարց լուծող հարևաններին, այլ մեր ֆարշ պետական ֆարշ այրերին: Ըսենց պրավալից հետո մի քանի գլուխ պտի թռներ: Դե բայց, ոնց կլինի:Ճ Հեսա հակաադրբեջանական հիստերիան կխառնեն հակաեվրոպականի հետ ու կջրեն իրենց անճարակությունը:
Առնվազն կարելի էր հասնել նրան, որր հունգարացիները էլ հանձնելու բան չունենային Բաքվին.....դիակն էլ հետը:
Ինչպես? Բանակցություններով, փող տալով/տո լավ էլ վերցնում են/, մամուլ վարձելով, լրացուցիչ հայցերով դիմեին, նոր հետաքննության պահանջով, արդյոք դա նախապես կազմակերպված չէր մութ ուժերի կողմից, կրում է ՆԱՏՈ-ն պատասխանատվություն կուրսերի մասնակիցների անվտանգության համար, փոխհատուցման հարց կարելի էր բարձրացնել, տեղի իրավաբանները մի բան կմտածեին, ձգձեին գործը մի կողմից, մյուս կողմից հստակ հայտատարեին պատասխան կոշտ դեմարշների մասին:
Իսկ ըսենց, տպավորություն է , որ մեր պետապարատը խաբար էր չէր, որ հանձնելու էին, նախապես ձեն չէր հանում, նյուս.ազից ենք իմանում: Խաբար էին, բայց լռեցին, որ հանկարծ ստիպված չլինենն սիրելի եվրոպացիների հետ հարաբերությունները ինչ-որ վաղեմի սպանության պատճառով փչացնել: Հիմա, հիստերիան բարձրացնելկով, կստացվի, որ ամենաեվրոպասերները Հայաստանում իրենք են:Ճ
Փաստի իմ միակ բացատրությունն է, որ մեր մոտ կիսասիրողական մակարադակով էին զբաղվում, Բաքուն լուրջ մակարդակով: Դե մեր պետությունը հո պրոֆեսիոնալ չի, կիսասիրողական է:Ճ
Հ.Գ.Ընկերս շատ զարմացավ, որ ասի Հունգարիայում ԱԱԾ-ն գործակալ պիտի պահեր հատուկ դրա համար:
Ամենափոքր ընդիմադիր կառույցում տասնյակներ է պահում, տպավորություն է, որ Բուդապեշտում մի հոգի չկար, որ ինֆորմացիա տար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayk.balanyan/posts/448374138540434
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել