Ռուսական հոգեբանության տիպիկ դրսեւորւմ /եթե ճիշտ եմ հասկանում ամեն ինչ/: Ուրեմն Լատվիայում կան այսպես կոչված ոչ քաղաքացիներ՝ հիմնականում ռուսներ եւ ռուսախոսներ: Դա Լատվիայում 45 թվից հետո բնակություն հաստատած անձանց հետնորդներն են, որոնք անկախ Լատվիայի քաղաքացիություն չեն ստացել: Էս հարցը ռուսները շատ են բարձրացնում որպես մարդու իրավունքների խախտում եւ այլ խույո-մայո: Հիմա էլ հանրաքվե է նախաձեռնել հերթական, որ էդ օրենքը չեղարկվի: Բայց պարզվում ա, որ Լատվիայի քաղաքացիություն ստանալու համար էդ մադկանց բավական է հանձնել լատվիերենի եւ լատվիական պատմության քննություն: Ես գուցե ինչ որ նրբություներ չգիտեմ ու չեմ հասկանում, բայց, եթե իրոք ամբողջ պատմությունն էս ա, ապա, զարհուրելի է, որ 300 քանի հազար մարդուց գոնե 50 տոկոսը 20 տարվա մեջ չի ղմշել էդքան պարզ բանի դիմաց ստանալ էդ անտեր քաղաքացիությունը: Այսինքն՝ նախ դա իրենց էդքան էլ պետք չի: Երկրորդ՝ որքան երկար իրենց էդ քաղաքացիությունը չտան, էնքան լավ: Որովհետեւ զավեշտալիի սահմանին գտնվող լկտիություն ու ռուսական անմեղսունակություն ա: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել