Վրաստանի դեմոկրատացմամբ Հանտինգտոնի նշած դեմոկրատիզացիայի 3-րդ փուլը հասավ իր ավարտական կետին: Թեև Վրաստանը դեռևս չի հաղթահարել դեմոկրատական կոնսոլիդացման փուլը, սակայն վերջին ընտրություններն արդեն այդ գործընթացի համար լուրջ հայտ էին: Հիմա կարելի է ասել, որ իր լիարժեք իրավունքների մեջ է մտել դեմոկրատիզացիայի 4-րդ փուլը: Արդյո՞ք այս փուլը կշարունակվի, թե՞ դեմոկրատիան նահանջ կունենա, կամ Արևմուտքն այլևս չի կարողանա այդ գործընթացի համար բավարար ռեսուրսներ ներդնել՝ հաշվի առնելով ցածր ու բարձր ինտենսիվությամբ կոնֆլիկտների քանակն ու դրանց աճման դինամիկան, կամ էլ, միգուցե, 3-րդ փուլի ավարտով, իրոք, կիրականանա Ֆուկույամայի տեսությունը՝ «պատմության ավարտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել