Այսօր թերթերից մեկը գրել էր, որ դիտարկմանը, թե կարող է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երաշխիքներ տալ, որ լրագրողների աշխատանքը ԱԺ-ում չի սահմանափակվի, Սահակյանը պատասխանել է՝ «Ոչ»»։
Միամիտ են նրանք ովքեր կարծում են, որ Գալուստ Սահակյանը ընդհանրապես կարող է որևե մեկին, որևե երաշխիք տալ: Այս մարդը դարձել է ԱԺ նախագահ զուտ այն պատճառով, որ նա ՀՀԿ-ում թերևս բոլորից լավ է քողարկում երկրում առկա բազմաթիվ խնդիրները: Նա մի քանի ՛՛ տրյուկներով՛՛ միշտ էլ փորձել է և փորձելու է այնպես անել, որ ՀՀԿ-ի պատգամավորներին հեշտ լինի ՛՛աշխատել՛՛ ԱԺ-ում, որ նրանք հնարավորինս քիչ թիրախավորված լինեն:
Բա կանգնել եք այս տեսակի մարդուն նմանատիպ հարց եք տալիս, բա պատասխանը դա պետք է լիներ: Գալուստ Սահակյանի ՛՛ոչ՛՛-ը ոչ թե պատասխան է այլ աշխատաոճ:
Գալուստ Սահակյանը ոչ միայն ոչ է ասելու այս տիպի հարցերին, այլ նաև ոչ է ասելու այն տիպի օրենքի նախագծերին որոնք մի քիչ նեղություն տալով կառավարությանը կարող են օգուտ բերել երկրին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/577601409018783
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել