Life.panorama.am-ը գրում է.

«Արցախի անկախության նժարին չի կարող որևէ  դրվել». Ստեփան Սաֆարյան

Այսօր Արցախում տոն է: 23 տարի առաջ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը: Արցախի անցած ուղու, ձեռքբերումների վերջին քաղաքական զարգացումների  մասին Life.panorama.am-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի քաղաքական ինստիտուտի ղեկավարի, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան Արցախի անկախության հռչակումից 23 տարի անց որն է մեր ամենագլխավոր ձեռքբերումը:

-Ես կարծում եմ, Արցախի հայ բնակչության ֆիզիկական գոյության վտանգի պարագայում պետականության գաղափարն առավել  լավ է երևում ցանկացած մեկի համար: Հատկապես, վերջերս, երբ Իրաքում եզդիների հանդեպ եղեռնագործություն տեղի ունեցավ: Թերևս, մի բան մենք պետք է հստակ հասկանանք, քաղցած լինենք, թե կուշտ, պետականությունը չափազանց  թանկ, անգին երևույթ է: Եթե չունես այն, ապա նման իրավիճակներում, երբ ֆիզիկական գոյության սպառնալիք է կանգնած, մնալու ես այլոց ողորմածության հույսին: Փառք Աստծո, հայոց ուժը, միտքը և հանգամանքները թույլ տվեցին ստեղծել հայոց երկրորդ պետականությունը: Ես կարծում եմ ապագա սերունդները չեն հիշելու այն, որ մենք այդ տարիներին վատ ենք ապրել, ապագա սերունդները գնահատելու են այն, ինչ իրենց թողում ենք, այն է պետականությունը: Չափազանց հոգատար պետք է լինենք պետության անկախության նկատմամբ ու նաև թույլ չտանք, որ մեր հերոս տղաների ջանքերի շնորհիվ ձեռքբերված պետականությունը կորցնենք: Ի դեպ, այս ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր անկախության թիվ մեկ երաշխավորը մենք ինքներս ենք՝ պետականության ինստիտուտները, շարքային զինվորը, շարքային մարդը, հատկապես մղձավանջային կրակոցներին դիմացողները: Հետևաբար` չափազանց բարձր է Արցախի անկախության գինը, չափազանց մեծ է նրա խորհուրդը, արցախցին, ոչ միայն իր հողում ապրելով, այլև իր քաղաքական պետական հասարակական ինստիտուները ստեղծելով, լավագույնս ապացուցել է, որ արժանի է այն ունենալ, ի զորու է այն պահպանել: Դա պարծանք է, դրա արժեքը պետք է լավ գիտակցել:

-Եթե դիտարկենք Արցախի զարգացման ուղին, ի՞նչ է արվել պետականության կայացման նպատակով, արդյոք բավարա՞ր է:

-Արցախի դեպքում, մեզնից յուրաքանչյուրը, կարծում եմ, ցանկանում է ավելին ունենալ, քան այսօր ունենք: Սա բնական, մարդկային ցանկություն և լավ է, որ դա կա: Երբ մենք ափսոսանք ենք հայտնում, թե ինչու ժամանակին քաղաքական պահերը ճիշտ չեն օգտագործվում Արցախի անկախությունը ճանաչելու համար, դա ոչ միայն անցյալի սխալները ընդգծելու, դրանք հասկանալու դրսևորում է, այլև պարզապես ավելին ձգտելու արտահայտություն: Ինչ վերաբերում է Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, դրա հետ կապված կա մտահոգություն, քննադատություն: Հանուն արդարության ասեմ, այս ուղղությամբ քիչ բան չի արվել: Բայց կարծում եմ, մենք պետք է շատ ավելին արած լինեինք, և այդ առումով մենք կորցրել ենք շատ քաղաքական հնարավորություններ: Ուստի կարևոր եմ համարում 2 բան, որը վերաբերում է պետությունից  մինչև շարքային քաղաքացի, այն է՝ խիզախություն ունենալ ճիշտ հասկանալու սխալները և երկրորդն, իմաստություն ունենալ ճիշտ հասկանալու հաղթանակի բանաձև: Այս երկու հանգամանքները ավելի շատ զարգացման են տանելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել