Մեր խնդիրների մեծ մասը գալիս է մեր անհամախմբվածությունից, ընդ որում անհամախմբվածությունը բազմամակարդաակ է՝ ներհայաստանյանից սկսված, Հայաստան-Սփյուռք մակարդակով վերջացրած։ Հաճախ, այս անհամախմբվածությունը բերում է իրարամերժ կազուսների, երբ հայությունը մի քանի ճամբարների է բաժանվում, որոնք տրամագծորեն հակադիր գործողություններով են զբաղվում, առաց հասկանալու իսկ, որ եթե առաձին վերցված երևույթները վնասկար չեն իսկ հաճախ՝ օգտակար են, ապա դրանց համատեղման դեպքում, ստացվում է մի իրավիճակ, երբ դրանց համադրության արդյունքն ավելի վտանգավոր ու վնասակար է դառնում, քան առանձին-առանձին բեչրված օգուտը։

Քննարկենք երկու ակտուալ հարց։ Մի կողմից Ֆրանսիայում «Հայ դատի» գրասենյակը ակտիվորեն զբաղվում է ցեղասպանության ժխտման օրինագծի նոր տարբերակի մշակմամբ, որպեսզի այն նորից հանվի քվեարկության, իսկ մյուս կողմից, այս տարվա ընթացքում միայն Հայաստանից, 10000 տուրիստ է գնացել ու իր արձակուրդը Թուրքիայում անցկացրել։ Անհամահունչությունը զգու՞մ եք։
Ինձ ճիշտ հասկացեք, ես ծայրահեղական մոտեցում չունեմ վերոնշյալ հարցերից և ոչ մեկում, ասել է թե, ոչ երկու ձեռքով կողմ եմ, որ նոր օրինագիծը մշակվի, ոչ էլ երկու ձեռքով դեմ եմ դրան, իսկ մյուս կողմից, թեև ես համարում եմ, որ թուրքական պետությանը տրամադրած ցանկացած հավելյալ դոլարը պոտենցիալ մեր դեմ կարող է կիրառվել, միևնույն ժամանակ, ինձ վրա չեմ վերցնում պատասխանատվություն դատապարտել այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց հանգիստը անցկաացնել Անթալիայում, որը ավելի մատչելի է քան Սևանը։ Հարցն այլ է։
Այս օրինակի վրա պարզ երևում է, որ աշխարհասփյուռ հայության մեջ չկա միացյալ մոտեցում ու հայեցակարգ մեր ապագայի և պրիորիտետային խնդիրների նկատմամբ։ Եթե հայության մի մասը զօր ու գիշեր տքնում է ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման քրեականացման համար, իսկ մյուս մասը նույն ժամանակահատվածում Թուրքիայում է իր հանգիստն անցկացնում և հարյուրավոր դոլլարներ լցնում Թուրքիայի բյուջեն, սա առնվազն ճիշտ չէ թեկուզ հենց տեղեկատվական պատերազմի տեսակետից, որովհետև խաղաքարտեր է տալիս Թուրքիային մի կողմից և պառակտում մտցնում հաայության մեջ մյուս կողմից։

Տվյալ օրինակի ցավն այն է, որ անգամ ինքս ինձ համար չեմ կարողաանում կողմնորոշվել, թե իրականում որն է ավելի քիչ կարևոր։ Մի կողմից, ցեղասպանության ընդունման ու քրեականացման հարցը վաղուց արդեն վերածվել քաղաքական գործիքի, որը շահարկվում է ընտրություններից՝ ընտրություն, ինչը անձամբ ինձ համար անընդունելի է։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցի, Թուրքիայի վրա ծախսած ամեն մի դոլարը վաղը կարոող է շրջվել հենց Հայաստանի դեմ։ Այսքանով հանդերձ, տրամաբանությունս հուշում է, որ ավելի ճիշտ է երկու երևույթից էլ մի կողմ քաշվել ու դրանց վրա ծախսվող ջանքն ու ռեսուրսները ուղղել ի օգուտ մեզ, նամանավանդ, որ իրոք կարելի է ավելի նպաստավոր օգտագործել դրանք։
Օրինակ. առաջարկում եմ Անթալիաներում հանգստանալու ու փող ծախսելու փոխարեն, հայաստանցիները իրենց հանգիստը կազմակերպեն  Արցախում, որը ճիշտ է, ծով չունի, բայց իր անկրկնելի հմայքն ու գեղեցկությունն ունի, իսկ սփյոււռքահայությունն էլ իր հերթին թող ռեսուրսները ու էներգիան ցեղասպանության հարցից կենտրոնացնի Արցախի և ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցի վրա, որն անկասկած ավելի ակտուալ և օրհասական խնդիր է Հայաստանի և հայության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել