Emedia.am-ը գրում է.
Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին, որն օգոստոսի 30-ին ընտրվել Է ԵՄ-ի դիվանագիտության նոր ղեկավար եւ պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից, այն կարծիքին Է, որ Ռուսաստանն այլեւս Եվրոպայի ռազմավարական գործընկերը չԷ:
Մոգերինին ընդգծել Է այն բանի կարեւորությունը, որ Ուկրաինան կարող Է իր համար ընտրել եվրոպական տարբերակը: «Եվրոպական տարբերակը դրական ընտրություն Է: Այն այդպես Էլ պետք Է ընկալվի: Այս նպատակադրմամբ Էինք մենք գործընկերություն կառուցում Մոսկվայի հետ: Իսկ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կամքով այդ գործընկերությունն այլեւս գոյություն չունի: Ռուսաստանը ներկայում արդեն ռազմավարական գործընկեր չԷ, բայց պահպանում Է ռազմավարական կարեւորությունը մեր աշխարհամասում»,-ասել Է Իտալիայի ԱԳ նախարարը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 1-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ