Panorama.am-ը գրում է.
Շաբաթ օրը Եվրամիության անդամ պետությունների գագաթնաժողովին Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն հայտարարել է, թե ինքը խորապես հավատում է միացյալ եվրոպայի գաղափարին: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Ինձ համար սա շատ կարևոր պահ է: Ես հասկանում եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահի գլխավոր առաքելությունը անընդհատ փոխզիջում ձևավորելու առաջադրանքն է: Ես պատրաստ եմ դրան», - ասել է Տուսկն ու հավելել, թե իրենք Լեհաստանում խորապես հավատում են միացյալ եվրոպայի գաղափարին:
«Եվրամիությունն այլընտրանք չունի», - հայտարարել է Տուսկը:
Նշենք, Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու է Հերման Վան Ռոմպոյին և իր լիազորությունները ստանձնելու է դեկտեմբերի 1-ից:
Ընտրվելուց հետո կազմակերպած իր մամուլի ասուլիսի ժամանակ Տուսկը խոսել է կազմակերպության առջև ծառացած խնդիրներից: Դրանց թվում առանձնացրել է ուկրաինական ճգնաժամը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



