Երեկ սկսված բարի լուրերի տարափը Գյումրիից շարունակվում է։ Վարդան Ղուկասյանի թիկնազորը զրկվել է իր լիազորություններից, այն է թե զենք-զինամթերք կրել, պաշտպանել վարդանիկին և այլն։ Հասկանալի է, որ սա ուղղակիորեն կապված է կրակոցների միջադեպի հետ, երբ Վարդանիկի որդին՝ Սպարտակը և նրա թիկնապահները կրակոցներ էին արձակել իրենց հակառակորդների վրա սրանից երկու օր առաջ, ինչ արդյունքում թիկնապահներից մեկը ձերբակալվել էր իսկ Սպարտակ ղուկասյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Այժմ էլ Վարդանիկին արգելել են անձնական թիկնազոր պահել, ինչը հատկապես արվում էր Վարդանիկի կողմից՝ իր վրա կատարված մահափորձից հետո, երբ զոհվել էր թիկնապահը, իսկ ինքը ծանր վիրավորվել էր։ Ոստիկանությունում Վարդանիկին թիկնապահներին զինաթափել են ու ճամփել տներով, իսկ Վարդանիկին ասել են, որ եթե ինքն այդ աստիճան կարիք ունի թիկնազորի, թող հարկ եղած դեպքում դիմի ոստիկանություն և իրեն կտրամադրվի պահակախումբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել