1in.am-ը գրում է.
Առաջին ուկրաինացի զինվորականները, ովքեր շրջափակման մեջ էին հայտնվել Դոնեցկի շրջանի Իլովայսկի շրջանում, բաց միջանցքով դուրս են եկել: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Նրա խոսքերով` շրջափակումից դուրս են եկել «Խաղաղապահ» (14), «Հերսոն» (3), «Դնեպր-1» (11) գումարտակների առաջին մարտիկները: Ավելի վաղ Դոնեցկի ազգային հանրապետության ղեկավարությունը հայտարարել էր այն մասին, որ պատրաստ է հումանիտար միջանցք տրամադրել ուկրաինացի զինվորականների դուրս գալու համար, մի պայմանով, որ նրանք հանձնեն իրենց զենքն ու զինամթերքը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1414890.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



