Ասել «պետք չէ պայքարել իշխանությունների դեմ, հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարացման» նույնն է, թե պտերազնի տարիներին ասվեր «պետք չէ պատերազմել Ադրբեջանի դեմ, հարկավոր է պայքարել հանուն Ղարաբաղի անվտանգության»:
Ինչպե՞ս կարելի է արհեստականորեն բաժանել անբաժանելին: Պատերազմել Ադրբեջանի դեմ նշանակում էր պայքարել հանուն Ղարաբաղի անվտանգության և հակառակը: Այժմ նույնպես՝ պայքարել հանուն ժողովրդավարացման նշանակում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ և հակառակը՝ պայքարել հանուն ժողովրդավարացման, ինչպես նաև հանուն քաղաքացիական գիտակցության բարձրացման կամ հանուն պատասխանատվության ինստիտուտի կայացման` անխուսափելիորեն նշանակում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ:
Բացառապես Սերժ Սարգսյանի խմբավորման դեմ պայքարն է, որ կբացի մեր ճանապարը թե՛ դեպի ժողովրդավարություն, թե՛ դեպի բարեկեցություն և թե՛ դեպի անվտանգություն: