Hayeli.am-ը գրում է.
BBC-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» շարժման ջիհադիստ գրոհայինները տեսագրություն են հրապարակել, որտեղ կարելի է տեսնել նարնջագույն հագուստներով մի քանի տղամարդու, որոնք ներկայացված են որպես քրդերի ապստամբության մարտիկներ` գերեվարված ջիհադիստների կողմից: Այնուհետեւ տղամարդկանցից մեկին ծնկի են իջեցնում եւ գլխատում` Իրաքի Մոսուլ քաղաքի մզկիթի ֆոնին, որը վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից: Գրոհայինները նախազգուշացնում են, որ մյուս գերի քրդերին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե քուրդ առաջնորդները շարունակեն աջակցել ԱՄՆ քաղաքականությանը:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/535547/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել