Իսլամիստները քրդի սպանության տեսագրություն են հրապարակել


11:20 , 29 օգոստոս, 2014

Hayeli.am-ը գրում է.

BBC-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» շարժման ջիհադիստ գրոհայինները տեսագրություն են հրապարակել, որտեղ կարելի է տեսնել նարնջագույն հագուստներով մի քանի տղամարդու, որոնք ներկայացված են որպես քրդերի ապստամբության մարտիկներ` գերեվարված ջիհադիստների կողմից: Այնուհետեւ տղամարդկանցից մեկին ծնկի են իջեցնում եւ գլխատում` Իրաքի Մոսուլ քաղաքի մզկիթի ֆոնին, որը վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից: Գրոհայինները նախազգուշացնում են, որ մյուս գերի քրդերին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե քուրդ առաջնորդները շարունակեն աջակցել ԱՄՆ քաղաքականությանը:

Տեսանյութն՝ այստեղ