Եվրոպան զարմանում է, երբ Ադրբեջանի ղեկավարությունն իր այն պահանջներին, որ դադարեցնի բռնաճնշումները լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ, պատասխանում է դրանց էլ ավելի խստացմամբ՝ հասկացնելով, որ իրենց երկրի պես «հզոր» երկրին ոչ ոք չի կարող ապրել սովորեցնել: Այն «հզոր երկրին», որը ստեղծվել է սեփական միֆերով և Եվրոպայի ու Ռուսաստանի հաճախ իլյուզիվ գնահատականներով: Հին աշխարհամասն արդեն մեկ անգամ հասցրել էր զարմանալ սուլթանի ԵԽԽՎ ելույթից, ով եվրոպական երկրներին համեմատել էր իր երկրի հետ: Սրանք այն պատասխաններն են, որոնք Ադրբեջանը նվիրում է եվրոպացիներին, երբ վերջիններս նավթի հոտից կորցրել էին մյուս զգայարանները: Իսկ երբ բացեցին աչքերը, տեսան, որ իրենք գործ ունեն ֆեոդալական երկրի հետ իր բոլոր ոլորտներով: Սա այն ռամիլ սաֆարովի կացինն է, որին եվրոպացիներն ուղարկեցին հերոսանալու՝ առատորեն դրա դիմաց վարձատրվելով, իսկ հիմա այդ կացինը բումերանգի էֆեկտով կացնատում է եվրոպական արժեհամակարգը: Այլ կերպ լինել չէր էլ կարող. բումերանգը նետողը պետք է նախապես իմանա այն անվնաս բռնելու ձևերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/751539194884578
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել