Առավոտյան երկու նորություն իմացա, որոնք ինձ մոտ դեպրեսիվ վիճակ առաջացրեցին. հարկայինը նորից որդեգրել է գեստապոյի ու ֆեոդալական վաշխառուի գործելաոճերի ինչ որ սինթեզված տարբերակ, իսկ որ հարկայինի հետ առանձնապես առնչություն չունեցողները շատ չուրախանան, աշնանից սննդաամթերքի գներն են թռնելու վերև։ Հիմա հերթով։
Հաշվի առնելով, որ կառավարությունն առանց այն էլ խնդիրներ ունի և ստիպված է եղել հաջորդ բյուջեի հաշվին ընթացիկ ծախսերն անել, մի բան էլ հայտարարվել էր, որ պետք է հարկային կատարողականության բարձրացում լինի, ու սա էլ հերիք չէ, առջևում ընտրություններ են… դե բնականաբար սա ինքնին լավ չի անդրադառնում բիզնեսի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսական միջավայրի սպեցիֆիկան, ապա վստահորեն կարելի է պնդել, որ հատկապես տուժելու են փոքր ու միջին բիզնեսի ներկյացուցիչները, որովհետև ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ընդ որում, ինչպես շատ ճիշտ նկատել էր «Հայկական ժամանակ» թերթը, հարկային կատարողականությունը կարելի է բարելավել զուտ տնտեսության ստվերային սեկտորը ստվերից գոնե մասամբ հանելով։ Օրինակ, երբ նայում ես Հայաստանի հարկատուների ռեյտինգը, ապա տեսնում ես, որ բոլոր օլիգարխների բիզնեսները համարյա վնասով են աշխատում, կամ էլ 0-ին մոտ եկամտով, այնինչ իրենք՝ օլիգարխները, ստաբիլ կերպով աճում և բարգավաճում են…
Եթե հարկայինի ինկվիզիցիոն մեթոդները ազդում են սահամանափակ թվով մարդկնց վրա, ապա հաջորդ արհավիրքը, որ ակնկալվում է, կխփի բոլորին, որովհետև ես չգիտեմ մի մարդ Հայաստանում, ով չի սնվում։ Սննդամթերքի գները դառնալու են Մասիս սարի չափ, և դա այն դեպքում, որ սննդամթերքի առումով Հայաստանը այդքան էլ կախված չէ ներկրումից, ինչպես դա այլ ոլորտներում է, իսկ եղանակը այս տարի ոչ մի վնաս չի տվել մեծ հաշվով։ Սա էլ հասկանալի է, որովհետև սննդամթերքի արտադրությունը և ներկրումը ևս կենտրոնացած է մեր օլիգարխների ձեռքերում և մարդիկ մեկ օր առաջ դեռ ուզում են կոմպենսացնեն իրեննց սպասող ծախսերը, որոնք անկասկած լինելու են՝ կապված նախագահական ընտրությունների հետ…
Եզրահանգումներ ու ամփոփումներ չեմ էլ ցանկանում անել, փոխարեենը մեկ անեկդոտ կպատմեմ։
Պոլիտեխնիկի ուսանողը հանդիպում է Համալսարանում սովորող իր ընկերոջը.
- Ապե, էս ինչ էլ կուշտ տեսք ունես, չլինի՞ գործերդ լավացել են։
- Ապե սուս, էն օրն էնքան սոված էի ու անփող, որ ուղղակի դուրս էկա ու սկսի Համալսարանի դիմացի գազոնի խոտն ուտել։ Մեկ էլ մոտեեցավ մեր դասախոսերից մեկը, ասեց «Տղա ջան, էս ինչու՞ ես խոտ ուտում»։ Երբ ես բացատրեցի, որ սոված եմ ու փող չունեմ, նա հանեց 100 դոլար տվեց, ասեց «Առ տղա ջան, գնա նորմալ հաց կեր, թե չէ սենց ո՞նց կլինի»։
Պոլիտեխնիկցին որոշում է նույնը փորձել, գնում է Պոլիտեխնիկ ու սպասում է այնքան մինչև դասախոս կերևա։ Հենց մի դասախոս է տեսնում, միանգամից սկսում է պոլիտեխնիկի գազոնի խոտը ուտել։ Նույն պատմությունը. դասխաոսը մոտենում է, բա թե ինչու՞ ես խոտ ուտում, ուսանողն էլ՝ բա թե սոված եմ, բայց փող չունեմ։ Դասախոսը ձեռքը տանում է գրպանը, 10 դրամ է հանում ու մեկնելով ուսանողին ասում է.
- Առ տղա ջան, մի հատ մարշրուտկա նստի, իջի Համալսարան, այնտեղի գազոնի խոտն ավելի համով է…
Աստիճանաբար խոտային դիետային պետք է անցնենք Ժող, ընդ որում, մեզ մոտ մենակ Պոլիտեխնիկի դասախոսներ կգտնվեն… չնայած, մեր «դասախոսները» այս տեմպերով խոտն էլ փողով կսարքեն։



