Emedia.am-ը գրում է.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օրակարգում ընգրկված էին սույն թվականի հուլիս-օգոստոսին Շահումյանի շրջանում եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին եւ ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը:
Նիստին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարները:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ: Նախագահի բնութագրմամբ` հայկական կողմի պատասխան գործողությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրու? ?յունը, հասարակության համախմբվածությունն արտաքին վտանգի դեմ եւ նրանց պատրաստակամությունը պաշտպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին, Արցախի ազատամարտիկներին, համապատասխան կառույցների ստորաբաժանումների ծառայողներին, մեր ժողովրդին եւ իշխանություններին՝ ցանկացած ոտնձգություն համախմբված եւ արդյունավետորեն կասեցնելու ունակությունների ու կարողությունների համար` դա համարելով պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ