Այսօրվա «Իրավունք» թերթում մի շատ հետաքրքիր հոդված կարդացի, որտեղ շարունակվում էր զարգացվել լուրն այն մասին, որ որ ՀՅԴ-ն ստվերային բանակցությունների մեջ է իշխանության հետ՝ կրկին կոալիցիա վերադառնալու վերաբերյալ: Ըստ թերթի հայտնվել են նոր մանրամասներ՝ դաշնակներն ակնկալում են մինչև երեք նախարարական պորտֆել ստանալ:
Անկեղծ ասած այս լուրը ինձ ամենևին էլ չուրախացրեց, քանի, որ այս քայլով ՀՅԴ-ն խաչ է քաշում ընդդիմադիր հարթության վրա և տեղափոխվում է իշխանական դաշտ, այսինքն գործում է ամեն գնով թուլացնել ՛՛ընդդիմադիր ֆրոնտը՛՛ ծրագիրը: Եթե այս ամենը կյանքի կոչվի, ապա մեզ հետաքրքիր քաղաքական զարգացումներ է սպասում խորհրդարանում, փորձեմ բացատրել թե ինչու՝
Տեսեք ՀՅԴ-ն հայտարարում է, որ ինքը ձախակողմյան գաղափարախոսության կրողներից մեկն է, այսինքն իր գաղափարախոսության առանցքներից մեկը/ խոսքը գնում է ներքին քաղաքականության մասին/՝ սոցիալական բևեռում է, այդ դեպքում խորհրդարանում սոցիալական հարթության խնդիրների բարձացման ամբողջ բեռի մեծ մասը ընկնում է ՕԵԿ-ի վրա/ չնայած նրանք հանդես են գալիս որպես աջ-կենտրոնամետ, բայց մենք բոլորս գիտենք, որ նրանց կողմից առաջարկված օրենքի նախագծերի 90 տոկոսը շատ հարիր են հենց ձախ գաղափարախոսության կրողների համար/: Իհարկե սա չի նշանակում, որ քաղաքական մյուս ուժերը ԱԺ-ում սոցիալական հարթության խնդիրներ չեն արծածում, խնդիրը արծածման ինտեսիվության մեջ է…
Հ.Գ-ՕԵԿ-ին ԱԺ-ում սպասվում են դաժան օրեր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=573245872787670&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել