Հիմնադիր խորհրդարանի «հեղափոխական» արշավը կայացել է: Մինչ Ազգային ժողովը դեռ արձակուրդային տրամադրությունների մեջ է, մեկ այլ «խորհրդարանի»՝ Նախախորհրդարանի անդամները հասցրին բարձրանալ Արագած լեռը: Իրենց հայտարարության մեջ նրանք նշել էին. «Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ Եղիա Ներսեսյանը կանդրադառնան բոլորիս ամենահուզող հարցերին՝ երբ եւ ինչպես պետք է հեռացնել Հայաստանում իշխող ազգուրաց ու հանցավոր ռեժիմին եւ դրանից հետո ինչպես մեր երկիրը տանել թռիչքային զարգացման ճանապարհով»: Սպասում էինք, որ «հեղափոխականները» հեղափոխության օր, տեղ ու ժամ կասեն, սակայն, ինչպես տեղեկացանք, հին ժամկետների փոփոխություն չի եղել։ «Երբ եւ ինչպեսը հայտնի է, մենք ժամկետ ենք սահմանել եւ ասում ենք, որ պիտի ձեւավորվի ժողովրդի կամքն արտահայտող մարմին՝ Հիմնադիր խորհրդարան, մենք հիմա գործընթացի մեջ ենք, եւ ձեւավորումից հետո ժողովուրդը համախմբվում է հիմնադիր խորհրդարանի շուրջ եւ կամքն է պարտադրում ռեժիմին՝ քաղաքացիական անհնազանդության մեթոդներով, որպեսզի նա հեռանա»,- մեզ հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել