Հարգելի հայրենակիցներ,
Արտերկրում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գործունեություն են ծավալում մեր բոլորիս Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործում, որը իր հերթին ծառայելու է մեր բոլորիս երազած պետության` ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ վերականգնմանը: Սակայն նրանք զրկված են իրենց պատկանող ընտրական իրավունքը իրացնելը:
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հայաստանի քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան մարմինների գործունեությամբ:
2008 թվականից արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկվել են իրենց փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքը իրացնելու` քվեարկելու հնարավորությունից: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է:
Մեր պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից հավասարապես օգտվելու համար: Այս պայմանը երաշխավորելու համար անհրաժեշտ քայլերից մեկն կարող է լինել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայտնված շարքային քաղաքացու դիմումը Հայաստանի Հանարապետության Սահամանադրական դատարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը կոչ ենք անում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին համապատասխան դատական գործընթաց սկսել իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար:
Ապագա դատական գործընթացը կազմակերպելու համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել մեր հետ [email protected], +374 91403900:

Զարուհի Փոստանջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել