Մի օր ընկերներիցս մէկը, որը համեմատաբար քիչ է հետաքրքրւում աշխարհաքաղաքականութեամբ, ինձ հարցրեց. «Էդգա՛ր, որ դու լինես ՀՀ նախագահը, հնարաւորինս կարգի բերես երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական վիճակը, ժողովուրդը դադարի արտագաղթելը, երկրի տնտեսական կեանքն ընկնի նորմալ հունի վրայ, էդքանից յետոյ էլի զօրք կը հաւաքե՞ս՝ գնաս թուրքերի վրայ (փխբ. իմաստով, ի հարկէ, այսինքն՝ հողային հարցը կը վերաբացուի, թէ ոչ - Է.Է.)»:
Ես սկսեցի պատասխանել. «Մեր տեղադիրքն ու տարածքն այնպիսինն են, որ մենք 4 կողմից շրջապատուած ենք թուրքերով ու վաղ թէ ուշ....»: 
Ընկերս ինձ ընդհատեց ու ասաց. «Լաւ, պարզ ա, աղբէ՛րս, կա՛մ իրանք մեզ կուտեն վերջում կա՛մ ՄԵՆՔ ԻՐԱՆՑ»: 
Ծիծաղելի է, որ «պրոֆեսիոնալ» քաղաքագէտները սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկացած լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել