Մեր գեղեցիկ ու բուդկայոդ երկրում  տեղի ունեցող վերջին զարգացումների մասին  որոշել էի բան չգրել....հիմա էլ կփորձեմ շարադրել մտքերս մաքսիմալ համառոտ, ուզում եմ ասել ուղղակի մի քանի շատ կարևոր բան...Նմանատիպ իրավիճակներում հեշտ է իդենտիֆիկացնել ազգի այն զանգվածին, որը սպասում է առիթ սրան կամ էլ նրան հաճոյանալու համար... դիտվում են դեպքեր, երբ անկեղծ պայքարող մարդկանց կողքին հայտնվում են որոշակի քաղաքական, ֆինանսական կամ բառիս բուն իմաստով ՀՈԳԵԿԱՆ /դիտարկել որպես հիվանդություն/ շահերով "не будем показывать пальцем, но это был слоненок" մարդիկ, ինչը նույնպես գովելի փաստ չէ, քանի որ արդար, գաղափարական և կառուցողական պայքարը կարող է խարխլվել նմանատիպ արդեն իսկ "պալիտ" եղած մարդկանց ֆիզիոնիմիաների հաշվին: 

Շատ գովելի է, որ մեր երկրում թափ է առնում քաղաքացիական նախաձեռնությունների ալիքը, բայց շատ ցավալի է, որ կան մարդիկ ովքեր աստառավորում են այդ ամենը: Նաև հին ու արդեն երգված երգերը դրամաշնորհների մասին արդեն էլ ակտուալ չի....ազգը արդեն լավ ճանաչում է թե' անկեղծ պայքարողներին և իրենց գործին հավատացողներին, թե' դրամաշնորհները արդարացնել փորձող մարդկանց...տեսնենք ինչ կլինի, վստահ եմ քաղաքապետը կարդարացնի բոլորիս հույսերը և մենք կունենանք կանաչ ու կարևորը մայրաքաղաքանման Երևան:

Հ.Գ. իսկ ըստ ԼաՎեյի պսեվդոսատանիստները կարան բնապահպան լինել??

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել