Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վտանգ է նաև Վրաստանի համար.Ջոնի ՄելիքյանYerkir.am-ը գրում է.

Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնում առաջին անգամն է Հայաստանում: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև Վրաստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարները և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը.  

«Վրաստանի վարչապետի այցը կապ չուներ սահմանին տիրող իրավիճակի հետ, որովհետև ՀՀ վարչապես Հովիկ Աբրահամյանը նրան ավելի վաղ էր հրավիրել Հայաստան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:  

Վրացագետի հավաստմամբ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները փոխանակվել են տեսակետներով ու կարծիքներով, թե ինչ պետք է տեղի ունենա տարածաշրջանում: Խոսել են նաև էներգետիկայի հետ կապված խնդիրների մասին: Ըստ բանախոսի Վրաստանի վարչապետը հաջորդը կայցելի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար և Ադրբեջան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել