Վանաձորի քաղաքապետի թեկնածու Թումանյան Կարենը բողոքումա, թե Վանաձորում իրա նախընտրական պաստառները պոկում են: Էսօր քաղաքի պատերն նայեցի, բոլորինն էլ պոկում են: Կարծես թե մարդիկ ոչ թե իրար դեմ են պայքարում, այլ հակառակորդների պաստառների: Էտ առիթով գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը հայտարարություն է տարածել և կոչ արել զերծ մնալ նման գործելաոճից: Մարդը ճիշտ է ասում: Սեպտեմբերի 9-ին ոչ թե պաստառներն ենք ընտրելու, այլ թեկնածուներին: Նրան, ում ծրագիրը ամենալավն ու իրատեսականը կլինի: Ուրեմն պետքա ոչ թե ստից տեղեկատվական պատերազմ վարել, այլ պայքարել մարդկանց ձայների համար: Իսկ անհիմն քարոզչությունը, ավելի ճիշտ՝ հակաքարոզչությունը, միշտ էլ շուտ է բացահայտվում, ինչպես, օրինակ, բացահայտվել է Սաքունցի իրական դեմքը ով լավա ֆիքսում ով ինչ կպցրեց փողոցներում, ով ինչ հանեց,,,,


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել