Emedia.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը իրավունք չունի զինվորական կոչվելու:
Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ՊԲ հրամանատարը, անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հարցաքննությանը և այնուհետև սպանությանը, ընդգծեց, որ ամաչում է նման հակառակորդ ունենալու համար: «Ես ընդանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ հակառակորդին, և ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, բայց այս պարագայում ափսոսում եմ, որ հակառակորդս այդպիսի մարդ է։ Նման մարդը զինվորական ուսադիր կրելու իրավունք չունի, որ երկրում ուզում է լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ