Հարգելի իրավապահ համակարգ`- այն, որ «մի քանի հավ» գողացողները անխտիր բոլորը, իրենց արժանի պատիժն են ստանում, դրա մասին  հանրությունը լավ  քաջատեղյակ է և ողջյունում է ձեզ ձեր պրոֆեսիոնալիզմի համար: Սակայն անմիջապես մեր մոտ հարց է ծագում, իսկ ուր՞ է անհետանում , այդ պրոֆեսիոնալիզմը և անդառնալի կամքը, երբ խոսքը գնում է «թռչնաֆաբրիկա» գողացողների մասին, ուր՞ են, այն փայլուն , ձեզ հարիր բացահայտումները: Արդյոք չի եկել, այն պահը, երբ ձեր կողմից իրականացվող  աղմկալի բացահայտումները կհաջորդեն մեկը-մյուսին և դրանով կկոտրեք  ամենաթողության կարծրատիպը, որի առկայությունը, այսօր լուրջ ներքաղաքական լարվածության նախադրյալ կարող է դառնալ: Մի պահ հանրության  մեջ, Օհան Մարգարյանի եզակի դեպքը, լուրջ սպասումների տեղիք տվեց, առաջացրեց հույս, որ տնտեսական խոշոր չափի հանցագործությունները միանշանակ ենթակա են բացահայտման:  Սակայն ցավոք, այդ սպասումները, ինչպես նաև բարեկեցիկ կյանքի մասին հնչեցվող `«Հավատա, որ փոխես»  կոչերը կարելի է դասել, կոտրված անուրջների շարքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել