Իմ ֆԲ-յան ընկերների մեջ կան բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնցից մի քանիսի հետ ես մտերիմ եմ նաև ոչ վիրտուալ կյանքում։ Բոլոր այդ ընկերներիս (և ոչ միայն ընկերներիս) կոչ եմ անում մի կողմ դնել քաղաքական բոլոր տարաձայնություններն ու ամբիցիաները և աջակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա նախաձեռնությանը՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին արտոնություններ տրամադրելու հարցում։ Ավելին` եթե կարող եք ինչ-որ կետեր էլ ձեր կողմից ավելացրեք։ Համոզված եմ, որ ձեզանից շատերը այս օրերին այցելել են սահմանամերձ գյուղեր և համոզվել, որ մեր այդ հայրենակիցները, ովքեր զինվորներին հավասար կանգնած են մեր սահմանին, իրոք մեր օգնության կրիքն ունեն։ Այն ինչ առաջարկել է Նիկոլը, վաղուց էր պետք անել։ Բայց երբեք ուշ թե անել ճիշտ և բարի գործը։ Հարգելի ՀՀԿ-ականներ փորձեք ապացուցել, որ հայերը միայն ամենածանր օրերին չէ, որ կարող են միավորվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել