Քիչ առաջ ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դրեցի «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը ձեւավորվել է հուլիս եւ օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների եւ պայմանավորվածության արդյունքում:

Նախագծով նախատեսվում է Սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետեւյալ արտոնությունները՝

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարների մասով:

բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից:

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով անօթեւան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթեւան՝ նույն համայնքի տարածքում:

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու եւ երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել