Նաիրա Կարապետյանի հետ հարցազրույցը ապացուցում է, որ ՀՀԿ-ն սպառել է իրեն
Իշխող հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը իր այսօրվա հարցազրույցով, ոչ թե բացեց որոշ փակագծեր, այլ նոր հարցադրումներ առաջացրեց ինձ մոտ: Ուղղակի ապշած եմ, թե ինչպես կարելի է այսքան անլուրջ վերաբերվել Հայաստանի քաղաքական դաշտին: Նաիրա Կարապետյանը երևի մոռացել է, որ ինքը ՀՀԿ-ի առանցքային խաղացողներից մեկն է/ զավեշտալի է, բայց փաստ/ և երբ ինքը պատասխանում է լրագրողի հարցերին նա պետք է գիտակցի, որ այդ պատասխանները կարդալով ընտրողները պետք է հասկանան, թե ինչ վիճակ է այսօր տիրում Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլ ոչ թե ընթերցողը կարդա և մի կուշտ ծիծաղի նրա անորակ հումորի վրա…: Որպեսզի ավելի արտահայտիչ լինեմ ձեզ եմ ներկայացնում մի դրվագ այդ հարցազրույցից և այսպես երկու հարց և պատասխան՝
՛՛Խորհրդարանական խոհանոցում կոնկրետ ինչպիսի՞ համեմունքներ կան:
Ամենակարեւորը աղի առկայությունն է: Ինչպես կերակուրների պատրաստման, այպես էլ քաղաքականության մեջ, երբ աղը պակաս է, ընթրիքը անհաջող է ստացվում, սակայն, իհարկե, իրավիճակը կարելի է ուղղել՝ անհրաժեշտ քանակության աղն ավելացնելով: Սակայն երբ կերակուրի մեջ աղը չափից շատ է, ապա այն փրկելն անհնար է: Հաճախ քաղաքական ուժերը, իրենց աղի դերում դիրքավորելով, փչացնում է ճաշը, որը ոչ միայն ուտելու համար պիտանի չէ, այլ անհնար է նույնիսկ նրա վրա նայել:՛՛
Ձեր կարծիքով՝ քաղաքական ո՞ր ճաշատեսակն է պատրաստվում խորհրդարանում:
Միանշանակ՝ աջափսանդալ: Այս ճաշատեսակը պատրաստված է ձեռքի տակ եղած ամենահասանելի մթերքներից: Աջափսանդալն, իհարկե, համեղ կերակուր է, քանի որ բաղադրատարրերի առկայությունը թույլ է տալիս չեզոքացնել ճաշի մեջ սխալմամբ օգտագործված մթերքները: Սա այնպիսի ունիվերսալ ճաշատեսակ է, որ յուրաքանչյուրն ունի իր բաղադրությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություն պատրաստում է իր աջափսանդալը:՛՛
Հարգելի Նաիրա Կարապետյան՝-Որոշ չափով իշխող կուսակցության պատճառով երկիրը հայտնվել է անմխիթար վիճակում, մարդիկ են արտագաղթում, շատերը չբուժվելու պատճառով մահանում են և դուք այս պայմաններում փոխարենը խոսեք թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի երկիրը այս վիճակից դուրս բերեք, ՛՛ոչ ադեկվատ պատասխաններ՛՛ եք տալիս և ամենասարսափելին այն է, որ ձեզ թվում է թե ձեր հումորը որևէ արժեք ունի…:
Հ.Գ-Քանի գնում եմ համոզվում եմ ՀՀԿ-ն սպառել է իրեն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/570120939766830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել