Գնացել են Նախիջևանում հանդիպել են, որ ի՞նչ անեն:
Ադրբեջանի հերթական թաթերական ներկայացումը, որով Ադրբեջանը ուզում էր հայերին ճնշեր, դա երեկվա 3 ՊՆ նախարարների հանդիպումն էր Նախիջևանում: Այս անգամ այդ ներկայացմանը մասնակցում էին Թուրքիան ու Վրաստանը: Նախիջևանը պատահական չէր ընտրված: Թուրքիան ցույց էր տալիս, որ դա իր հովանավորության տակ գտնվող տարածք է, ադրբեջանական կողմը վերջերս ազատագրված տարածքները հետ բերելու «նամյոկ» էր անում, իսկ դե Վրաստանը Ախլքալակի հարց էր լուծում: Հավաքվեցին մի կտոր հաց կերան ու իրանք իրանցից գոհ գնացին տներով: Ապրեն տղեքը, բայց էս տեմպերով դժվար երկար ապրեն:
Լուգանսկում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Ուկրաինական քաոսը շարունակվում է: Մայդանում անհանգիստ է, իսկ Լուգանսկում քաոս, լավ չի վիճակը մնացած մասերում: Այսպես, եթե շարունակվի, մի գեղեցիկ օր քարտեզի վրայից կանհետանա Ուկրաինա կոչվող պետությունը, իր մայրաքաղաք Կիևով ու այդպիսի պետության մասին մի 300 տարի հետո կհիշեն պատմության դասագրքերում:
Մարդիկ կան ասում են, որ Եզդիներին ISIS-ի դեմ պայքարում պետք է ռազմական օգնություն ցուցաբերվի, այն է պետք է հայաստանը զորք մտցնի այնտեղ: Ես ուզում եմ հասկանամ այսպիսի առաջարկ անողները, ի՞նչ են ծխում: Եթե ոչինչ հաշվի չառնենք, մենակ այն, որ Հայաստանը պատերազմական իրավիճակում է, դա արդեն բավական է, որ անհնարին դարձնի Հյաաստանի ռազմական միջամտությունը:: Ես անձամբ ցավում եմ այն մանկիկների համար, որոնք սովից լացում ու գալարվում են: Մարդկային կյանքը բարձրագույն արժեք է, սակայն եկեք չընկնենք ռոմանտիկայի գիրկը ու չպահանջենք այնպիսի բաներ, որոնք հնարավոր չեն:



