Ժամանակակից նովել...
...չգիտեմ դուք ինչպես, բայց իմ սերունդը /անցած դ 40-50-ականներ/, նամանավանդ գյուղաբնակներս, <ճրագի տակ մեծացած երեխաներ էինք>: Այդ մասին մենք ոչինչ չգիտեինք, մինչ գերմաներենի մեր երևանցի ուսուցչուհ Ռոզա Նազարյանը, դասին չարություն անող մի երեխայի երեսից, բոլորիս <նախշեց>՝ որակելով <ճրագի տակ մեծացած անդաստիարակներ>:
Տուն գալով կոլխոզնիկ մայրիկի հարցրի. <...մա, ինչու եմ ես ճրագի տակ մեծացած>: Մայրս էլ, թե <....երբ դու ծնվեցիր՝ ծնվեցիր ու մեծացար ճրագի տակ, քաղաքը վաղուց լույս ուներ, գյուղը ճրագով էր յոլա գնում...>:
Տարիներ ու տասնամյակներ են անցել, բայց իրավիճակը նույն է՝ ամեն ինչ Երևանին, գյուղերը ճրագով էլ յոլա կգնան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել