Այն, որ ԱՄՆ-ն «դեմոկրատական» երկիր է այդ մասին բոլորը գիտեն, քանզի Հայաստանում գրանտակերներն այնքան են այդ մասին բարձրաձայնել, որ զզվելու աստիճանի տեղյակ ենք այդ մասին: Մի քանի օր առաջ «դեմոկրատական» երկրի Միսուրի նահանգում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ էր բաց թողել: Նշեմ, որ բողոքի ակցիան կազմակերպվել էր սևամորթ անչափահասի սպանությունից հետո և 4 օր շարունակ չէր դադարում: Իսկ սևամորդ երիտասարդ Մայքլ Բրաունին սպանել էին ԱՄՆ ոստիկանները, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով:
Այս դեպքին այնքան էլ անդրադառնալու ցանկություն չկար եթե աչքովս չընկներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը: «Եթե պատժամիջոցները վնասեն Հայաստանին, կարող եք բողոքել Մոսկվային», ասում է այս զարմանահրաշ ոչխար խուզելու մանագետը: Իմ կարծիքով ժամանակն է, որպեսզի այս դիվանագետին և նրա ներկայացրած պետությանը տեղը դնել և ինչ կլինի, եթե Հայաստանն էլ մի հայտարարություն տարածի վերոնշյալ միտնգի ցրման և սևամորթին ԱՄՆ-ում բացահայտ ռասիստական սպանության համար:
Լավ եթե մեր նախագահականում կարծում են, որ մոտավորապես Բարաք սիրուն չի ոճով հայտարարությունը այնքան էլ հարմար ու տեղին չի, ապա թող գոնե ԱԳ նախարարը հիշեցնի Օբամային թե ինչից հետո է բանանը թարս աճում: Չնայած վերջին շրջանում բոլորս համոզվեցինք, որ Նալբանդյան ինչ որ բանով խառն է, ավելի լավ է նորանշանակ ՀՀ ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանն արտահայտվի այդ մասին, և մտահոգություն հայտնի ԱՄՆ-ում ռասիստական հողի վրա կատարվող սպանությունների և ժողովրդի կամքն արտահայտող բողոքի ակցիան ցրելու համար:
Համոզված եմ, որ եթե նման բան կատարվեր Հայաստանում և օրինակ մի սևամորթ տուրիստի ոստիկանները գնդակահարեին Երևանի փողոցներում ապա ԱՄՆ պետդեպից մինչև հայաստանյան գրանտակերների միություն կարձագանքեին շատ կոշտ, էլ չեմ ասում, որ նաև արցունքաբեր գազով ցրեին բողոքի ակցիան: