Galatv.am-ը գրում է.

Երբ Մոսկվան փորձի որևէ կերպ աջակցություն ցուցաբերել, ռուս պատրիոտների մոտ կբարձրանա հերթական դժգոհության ալիքն այն առումով, թե ինչու է Մոսկվան աջակցում հայերին, իսկ Դոնբասի ռուսներին այդ նույն աջակցությունը ցուցաբերել չի ցանկանում: Այսինքն օգնություն ցուցաբերելու արդյունքում էլ ոչ ադեկվատ իրադրություն կստեղծվի: Այս իրադրության օբյեկտիվ մեկնաբանության արդյունքում կարող ենք ասել, որ ԼՂՀ կոնֆլիկտի շուրջ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին օժանդակություն ցույց չի տա՝  այդ թվում և ռազմական բազայի առումով: Ներկայիս իրադրությունում Արևմուտքը ևս ի զորու չէ լուրջ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով Սոչիում նախագահների եռակողմ հանդիպմանը հաջորդած զարգացումները:

ԳԱԼԱ-ի հետ ռուս քաղաքագետի ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

-Օգոստոսի սկզբին  թե ԼՂՀ շփման գծում, և թե անմիջապես Հայաստան-Ադրբեջան սահմանին իրադրությունը բավականին լարվեց: Որին հաջորդեց Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում նախաձեռնած եռակողմ հանդիպումը: Որպես քաղաքագետ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը և որքանով, ըստ Ձեզ, նախագահները կարողացան իրենց դրսևորել:

-Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ հանդիպումը Սոչիում ճիշտ ժամանակին էր, քանզի այն կանխեց հասունացող պատերազմը երկու երկրների միջև: Այսինքն չնայած այն բանին, որ Սոչիի հանդիպումն անցավ ակնհայտ լարված մթնոլորտում, ամեն դեպքում այն թողեց դրական ազդեցություն: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ իրադրությունը կտրուկ հանդարտվեց, չնայած այն բանին, որ Ադրբեջանի նախագահը հենց սկզբից բավականին կոշտ դիրքորոշում ուներ: Վլադիմիր Պուտինը ստիպված էր որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի խրախուսի Իլհամ Ալիևին համաձայնելու եռակողմ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:  Ինչպես տեսանք, ՌԴ նախագահի համոզելու կարողությունն իր ազդեցությունը թողել էր Ադրբեջանի նախագահի վրա:

-Ադրբեջանը ռազմական տեսակետից անընդմեջ խախտումներ է կատարում՝ ո՞ւր է այս դեպքում Ռուսաստանը, և չէ՞ որ Մոսկվան մեր ռազմավարական գործընկերն է և կարող է զսպել ադրբեջանական կողմին:

-Սոչիի հանդիպման ընթացքում սառեցվեց Ադրբեջանի «ռազմատենչ» տրամադրությունը, արդյունքում Իլհամ Ալիևը ստիպված եղավ ընդունելու՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում երկու կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքներին, ապա հարկ է նկատել, որ դրանք միայն Հայաստանին են վերաբերվում և որևէ կերպ չեն կարող տարածվել Լեռնային Ղարաբաղի վրա: Եթե Ադրբեջանը հարված հասցնի զուտ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային տարածքին, եթե դա դառնա այսպես ասած կազուս բելլի, ապա Հայաստանը ռազմական օժանդակություն չի ստանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել