
ՕԵԿ-ի թեման արդիական է: Սակայն այդ թեմայի մասին այլևս չեմ խոսի, մինչև «ուսերը բերեքի» նման զվարճալի դեպքեր չլինեն:
Մեր Տանկիստները աշխարհի առաջնությունում 2-րդ տեղն են զբաղերել: Դա մեր զորքերի բարձր պատրաստվածության մասին է խոսում: Մերոնք շատ կազմակերպված ու գրագետ են աշխատել, արդյունքը բարձր տեղերն են: Ադրբեջանը թող սա տեսնի ու հասկանա, որ այսպիսի սարնասռտությամբ մենք յուրաքանչյուր վայրկյան պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը:
Հեֆերնը երեկ մտքերի փայլատակման օր էր հայտարարել: Մեր Ջոն ասում էր, որ եռակողմ հանդիպումից հետո միակ ձեռքբերումը կրակոցների նվազումն է: Ուզում եմ տեղեկացնեմ մեր ախպորը, որ դա մեծ ձեռքբերում է այս շրջանում, բա չէ ԵԱՀԿ դիտորդների ձեռքբերումները որո՞նք են: Եկան մշտադիտարկման ու հենց իրանց եկած օրը զինվոր զոհվեց, բայց իրանք հայտարարեցին, որ ամեն ինչ հանգիստ է:
Լևոնին բոլորդ էլ գիտեք: Չմուշկներով պապիկի մասին մեկ անգամ գրել եմ: Պապիկի ձեռքից խաբեությամբ տունը վերցրել են: Հիմա ինքը չի կոտրվում ու գումար է հավաքում տունը ետ բերելու համար: Ահա մարդ ումից կարելի է օրինակ վերցնել: Հաջողություն Լյովին: Նա հաստատ կհասնի իր նպատակին: Դուք էլ ցանկության դեպքում կարող եք օգնել նրան:



