Ամսվա սկզբի զարգացումները ակնհայտ դարձրեցին, որ մենք՝ հայերս, իվիճակի ենք մոբիլիզացվելու եթե կա ազգային անվտանգության սպառնալիք, չնայած որոշ ցավալի կորուստների, լավ լուրը այն էր, որ օրերի ընթացքում ազգը պատրաստ էր միասնաբար պաշտպանել հայրենիքը, ամեն մեկը իր ձևով ու հնարավորություններով:
Բայց միևնույն ժամանակ բոլորս էլ հասկանում ենք, որ պետության կարևոր իմաստներից մեկը մարդկանց բարեկեցիք և երջանկի կյանք ապահովելն է, ավելին, բարեկեցիկ հասարակություները ավելի ամուր են կանգնած երկու ոտքի վրա:
Այս պարզ ու պրիմիտիվ տրամաբանությունը հասկանում ենք բոլորս, բայց մի բան շատ բարդ է հասկանալ, ինչի հնարավոր չէ նույն այդ արագ մոբիլիզացվող հասարակության հնարավորությունները օգտագործել հանուն բարեկեցության: Ըստիս հնարավոր է, պարզապես դրա համարել է քաջություն պետք և ոչ ավելի քիչ քան պատերազմի ժամանակ:
Կից, Ախուրյանի ջրամբարի քարտեզն է, որը այս օրերին չորանում է ու սպառնում է դառնալ էկոլոգիական աղտի աղբյուր: Ովքեր տեղյակ չեն ասեմ, Արարատյան դաշտավայրի արևմտյան հատվածի հողերը սնվում են այս ջրամբարի ջրերով: 
Վստահ եմ, մասնագետները տեղյակ են ու համապատասխան գերատեսչությունները (ԱԳՆ, ՏԿՆ) աշխատում են այս ուղղությամբ, բայց եթե կարելի է, տեղեկություն տվեք, մենք էլ հասկանանք ինչ լուծումներ են սպասվում:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել