Հանգստացեք ու խորը շնչեք...
Ոչ ագրարային համալսարանն է իրեն վայել պահում, ոչ՝ ՕԵԿ-ականները: Երկու կողմերն էլ անցել են հայհոյանքի ու հարվածների: Մեկը ԱԺ խմբակցություն է, ով օրենքներ է ընդունում, մեկն էլ ԲՈՒՀ է, ով սերունդ է կրթում: Հիշեցնեմ երկու կողմերին էլ՝ ՀՀ-ում կա դատական համակարգ, որտեղ գործում են դատավորներ ու թող ոչ թե դրսում ձեռնամարտը որոշի այս կամ այն կողմի ճիշտ լինելը, այլ դատարանը:
Հեղինե Բիշարյանի անմահ հոմորները կմնան մեր սրտերում: Երեկ Հեղինե Բիշարյանը ուսեր էր ման գալիս ու իր մոտ էր հրավիրում մնացած ՕԵԿ-ականներին: Կարևորը ուսերը պետք է լինեին հայկական արտաքինով ու ոչ վիրավոր:Բայց լուրջ չի կարելի էլի էսքան էժանացնել ամեն ինչ: Մի պահ հանգստացեք խորը շունչ քաշեք ու գնացեք առաջ:
Եզդիները կոտորվում են ու կոտորվում են ոչ թե ինչ-որ պետության կողմից, այլ սովորական ավազակների, որոնք ընդամենը 16-ից 25 տարեկան են: Բոլորը պետք է ձայն բարձրացնեն ի պաշտպանություն եզդիների: Նույնը խորհուրդ կտամ նաև Քրդերին, որքան էլ ձեր մեջ թշնամանք լինի, բայց հավատացեք Եզդիները ձեզ ավլի լավ են վերաբերվելու քան այն մարդիկ ովքեր շարժվում են ձեր կողմ: Եզդիներից հետո թիրախը դուք եք: Համբերություն ու խաղաղություն եզդի ժողովրդին: Աշխար աչքերդ բաց արա:
Ռազմիկ Ամյանի շուրջ մի թեթև վիճաբանություն է ծագգել Ֆեյսբուքում: Ես ձեռնպահ կմանամ այդ հռավարությունից ուղղակի կփաստեմ, որ երկու կողմ՝ կա մեկը երկրպագուների բանակն է, մյուս՝ ոչ երկրպագուների: Ռազմիկը գնացել է դիրքեր ու նկարվել է, հույս ունենանք, որ դա PR-Ի համար չի արվել:



