Panorama.am-ը գրում է.
«Այն, որ անձը սպանվել է և տրվել է եզրակացություն, թե մահը վրա է հասել սրտի սուր անբավարարվածության պատճառով, նման եզրակացություններ տրվում էին 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում բոլոր այն դեպքերին, որոնք խոշտանգումների հետևանքով մահ էին առաջացնում: Դա բավականին տարածված էր և բոլորը գիտեին, որ այդ մահերը խոշտանգումների արդյունք են ու ոչ միայն ֆիզիկական, այլ որպես կանոն ավելի սարսափելի հոգեբանական ճնշումների և վախերի ներքո»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Դա ապացուցում է նաև այն, որ այդ 3-ամյա Կարեն Պետրոսյանը եղել է առողջ, որևէ խնդիր չի ունեցել սրտի հետ: Եվ վերջապես`անկախ պետության նախագահին ոչ հարիր արտահայտություն է արվել, որն իրեն թույլ է տվել Իլհամ Ալիևը, թե , այո, կարող է նա վախեցել է և մահացել է...այդ ի՞նչ պետք է դուք անեիք, այդ ի՞նչ պետք է տեղի ունենար, որ անձը վախից մահանար»,- նշեց Լ.Ալավերդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



