Ու մինչև ե՞րբ....
ՕԵԿ-ի ու Ագրարային համալսարանի թեման Միկոյանի արձանի ու համերով տաքսիստի թեման տվեց անցավ, արդեն մի քանի ամիս է այս թեման արդիական է: ՕԵԿ-ը ընդդիմություն դարձավ բայց իշխանական նկրտումների թարգը չտվեց էլի: Այ ՕԵԿ ջան թող էլի այդ տարածքը, չեմ հավատում, որ դա օդի ու ջրի պես քեզ պետք է, հենա հրդեհ էլ բռնկվեց ուրեմն մի բան կա չէ՞: Ուղղակի ինձ մի հարց է հետաքրքրում՝ այս ամենը մինչև ե՞րբ է շարունակվոլու...
Ալիևի մասին երեկ կրկին շատ խոսեցին: Էտ մեր բեղերովը՝ ГЕЙдари տղեն, Սոչիից հետո շատ բան ունի մտածելու: Թվիրթերյան Ռեմբոն մի տեսակ խեղճացել էր Սոչիում, տեսնես ինչպե՞ս դա պետք է բացատրի «Պատպսիչիկներին» իր այդքան ոչ սկզբունքային լինելու հանգամանքը: Կյանքա ամեն ինչ էլ կպատահի, կարողա մի օր էլ արթնանաք, ոչ թե լուսավոր մարդու ինքնասպանության լուրը լսենք, այլ՝ Ալիևի:
Մեր կիբեր խմբաորումները մի քանի ադրբեջանական կայքեր հանձնել են հողին: Իրենք մի քանի օր առաջ հարձակում էին գործել. սակայն դա այդպես մնալ չէր կարող, ինչպես ռազմաճակատում այնպես էլ այստեղ, նրանց հարձակումները հետ են շպրտվում, որից հետո թարս ապտակը միանգամից ապահովվում է:



