Նախագահը հստակ ֆիքսեց, որ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ–ի ԱԽ բանաձևերի իր պարտավորությունները. Միհրան ՀակոբյանSlaq.am-ը գրում է.

Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ամրագրեց այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերում խոսվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի պարտականությունների մասին, որոնցից ոչ մեկ Ադրբեջանը չի կատարել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Միհրան Հակոբյանը` անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպմանը:

«Բարձր եմ գնահատում մեր Նախագահի ելույթը, քանի որ նա, պատասխանելով Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին, հստակ ֆիքսեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերում պարտականություններ ունի նաև Ադրբեջանը, որը դրանցից ոչ մեկը չի կատարել: Նախագահը հասկացրեց, որ ադրբեջանական քարոզչությունն այս ուղղությամբ ոչ մի հաջողություն չի կարող գրանցել»,- ասել է նա: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել