Չարի վերջը,,,

Էս սարն իմն է էն ծառն իմն է ու այսպիսի բազմաթիվ արտահայտությունների կարելի է հանդիպեկ մեր ոխերիմ «բարեկամ» Ալիրևի Թվիթերյան էջում, սակայն այդ ամենը նրա հիվանդագին պատկերացումներն են: ՀՀ նախագահը երեկ հարցազրույցի մեջ նշեց, որ Ալիևը ցանկանում է այսպես ասած «հայի աչքը վախեցնել», սակայն նա չէր պատկերցանում, որ հայի աչքը վախեցնելու փոխարեն սեփական աչքը կարողա դուրս գա բառիս ամենաուղիղ իմաստով:

Այ միասնականություն եմ ասել, այ ապրենք մենք, նախագահների հանդիպումից առաջ և հետո, սաղ ազգը միասնական էր ու մեկ մեկու սատարում էին: Բոլորը միասնական ձեռք էին առնում Ալիևին, նրա թվիթերյան էջին ու նրա մտքերին առհասարակ: Հիմա ազրբեջանական թուրքը թող գնա ու հասկանա, որ հայի հետ կատակ անել, առավել ևս ատամ ցույց տալ չի կարելի:

Մի ադրբեջանցի զինվորի էին ցույց տալիս ով վիրավորվել էր հայի գնդակից: Հարցազրույցի ժամանակ մի ողբ էր դրել, մի լացել էր լացում: Ահա ադրբեջանական թուրքի հզոր կեցվածքը: Հիշում եք մեր վիրավոր տղային, ով դատարկ ձեռքերով փախուստի էր մատնել այդ շներին ու վիրավորվել էր: Նրա հետ հարցազրույցի ժամանակ, ինքը կրկին հերոսի պես էր իրեն պահում ու կրկին պատրաստ էր սահման վերադառնալուն: Ահա մեր ու նրանց տարբերությունը:

Մայդան բառը կրկին հասունանում է: Հիմա ուզում եմ հասկանամ, որ Պորոշենկոն սկսի կրակել ժողովրիդ վրա դա լա՞վ է, թե՞ վատ: Պորոշենկոն արևմուտքի ուզած տղեն էր, բայց արևմտյան դեմոկրատիան չեմ կարողանում պատկերացնել, ոնց պտք է պահի իրան այս պահին: Իմ կարծիքով կասեն սեպարատիստ ահաբեկիչներ են ու պայքար կսկսեն հասարակ ժողովրդի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել