Emedia.am-ը գրում է.
Չնայած օգոստոսի 10-ի վաղ առավոտյան հնչած ադրբեջանական կրակահերթերին` այգեպարցիները ամուր կանգնած են բանակի թիկունքին, իսկ գյուղում բարոյահոգեբանական վիճակը խիստ բարձր է: Հասանելի են նաև ադրբեջանական բանակի՝ խաղաղ բնակիչների դեմ գործած հանցագործության լուսանկարները։
Այգեպարի տուժած բնակիչներին այցելել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, ով «Արմենպրես»- ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կրակահերթից այրված տներից մեկում բարեբախտաբար ոչ ոք չէր ապրում, իսկ մյուսում` տարեց ընտանիք իրենց վատառողջ տղայի հետ: «Չնայածմ որ տունն ամբողջությամբ այրվել էր` նրանք վստահ են, որ աջակցություն անպայման լինելու է, թե մեր կառավարության, թե տեղական իշխանությունների կողմից: Խոսեցինք, քաջալերեցինք, նրանք ընկճված չէին»,- ասաց վարդապետ Ամիրյանը:
Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը թեև հանգիստ է, սակայն որոշակի լարվածություն այնուամենայնիվ պահպանվում է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ