Քանի որ մի քիչ թեթևացել ա վիճակը, մի քանի մտքեր շատ հակիրճ:

Պատերազմը ահավոր բան է: Ու Աստված տա երբեք մենք, մեր երեխաները, թոռները ու ծոռները դրա կանատեսը չլինենք: Միայն հոգևոր անասունը պատերազմի մասին կերազի:

Բայց: Երկու կողմից թուրք ա: Ու ինչքան էլ հեքիաթներ լսենք , որ ինքը փոխվել ա, եկեք չհավատանք: Հեքիաթ պատմողը կամ թուրք ա կամ թուրքի փողի տակ պարող ա: Քնած մարդուն կամ անեմղ գյուղացուն սպանողը, հայ բառը որպես հայհոյանք ընդունողը չի փոխվում: Ու չի փոխվի:

Դրա համար միշտ պետք է պատրաստ լինել ամեն ինչին: Եվ ստոր սադրանքներին, և սուտ շողոքորթություններին և պատերազմին: Փայտը ձեռքին պատրաստ լինենք: Ու ինչքան էլ այստեղ ապրենք , ինչքան շրջապատված լինենք թուրքերով, այդքան էլ պետք է պատրաստ լինենք:

Քսան տարի մեզ, հաղթած ազգին ամեն ձև սերմանում են հանդուրժողականություն: Միլիոնավոր դոլարներ ծախսվեցին մեր դիմադրողականությունը ջարդելու համար: Դարերի ընթացքում անընդհատ սեփական գոյություն զենքով պաշտպանող ազգի մեջ աղանդավորություն են սերմանում ահագնացող տեմպերով:

Մեր անվտանգության միակ երաշխավոր հայոց բանակին ներսից և դրսից փորձում են կազմաքանդել ու բարոյազրկել:

Չստացվեց: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգը ամենաճակատագրական պահին կարողանում է հավաքվել և մեկ բռունցք դառնալ: Շատերը չէին սպասում, և ներսում , և դրսում, բայց դա փաստ է:

ՈՒնեցանք և ունենք "հինգերրորդ շարասյուն": Առանց դրա անհնար է: Մեր հիմնական պարտույթւոնները միշտ եղել են դարպասները ներսից բացողները:
Բայց լավ է, իրենց էլ արդեն իմացանք և դա շատ կարևոր էր ապագայի համար:

Հ. Գ. Պարոնայք իշխանավորներ: Քիչ լափեք: Քիչ թալանեք: Քիչ տանջեք ազգին: Թողեք շնչի:

Էս ազգը լավ ազգ ա: Ստեղծող ազգ ա: Թասիբով ազգ ա: Կերտող ազգ ա:

Լավ նայեք ազգին ու ինքը տեղն եկած նեղ պահին ձեր թասիբին էլ կանգնող ազգ ա:

Չկասկածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել