Erdogan-(AFP)_11in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը` հայտնելով, որ ահաբեկչության խնդրի լուծման գործընթացը կշարունակվի, հայտարարել է. «Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր գտնվում են լեռներում և անձավներում, թողնել զենքերը և վերադառնալ իրենց տները»: Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան չի ապրի ահաբեկչության հետ մեկտեղ, և նշել է Թուրքիայում ահաբեկչությունը նվազագույնի հասցնելու և չեզոքացնելու անհրաժեշտությունը` ասելով, որ դա հնարավոր է միայն բոլոր՝ 77 մլն քաղաքացիների մասնակցությամբ:

Ինչ վերաբերում է Մոսուլի հյուպատոսարանում 49 թուրք պատանդներին, Էրդողանն ասել է. «Ներկա պահին այնտեղ են գտնվում մեր 49 քաղաքացիներ: Մենք ստիպված ենք շարունակել մեր քաղաքականությունը: Մենք բանակցություններ ենք վարել պատանդների ընտանիքների հետ, բացատրել ինչպիսի դրության մեջ ենք գտնվում, և նրանք մեզ լավ են հասկանում: Նրանք հավանության են արժանացնում մեր գործողությունները և մեր գործադրած ջանքերը: ԱՄՆ-ի դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել