ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ՙՙԱմերիկայի ձայն՚՚ ռադիոկայանին տված հարցազրույցում միանգամայն տեղին դիտարկում է արել, թե Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ:
ՙՙՓորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է՚՚-, միանգամայն իրավացիորեն ասում է նա։
Եթե ընդամենը մեկ շաբաթում երեք տասնյակից ավելի զինվորներ են մահանում, ոտնձգություններ են կատարվում քաղաքացիական անձանց նկատմամբ, գերեվարված մարդը սպանվում է, արդեն տեղին չէ խոսել սառեցված հակամարտության մասին:
Չսառեցված հակամարտության հիմնական մարտահրավերը լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգն է, եթե կարգավորման կոնկրետ մեխանիզմներ չգտնվեն:
Միջնորդներն ակնհայտերեն լուծումների պրոբլեմ ունեն, հակամարտության կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են:
Այս ամենը ու սրան գումարած միջազգային անբարենպաստ ֆոնը կտրուկ մեծացրել են պատերազմի վերսկսման վտանգը
Մնում է հուսալ, որ միջազգային անբաենպաստ կոնյուկտուրան ու աշխարհում տարածում գտնող անտագոնիստական տրամադրությունները, գլոբալ իմաստով, չեն ազդի ղարաբաղյան հակամարտության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել