Ինչպե՞ս կարող է գյուղացի հասարակ մարդը, անգամ քեֆը լավ, ավանակով գնալ հասնել ճակատագիծ, դիրքապահներից աննկատ անցնել սահմանը, մնացածը հայտնի է: Փաստորեն հնարավոր է, նախկինից էլ նման դեպքեր հիշում ենք:
Չի՞ նշանակում դա արդյոք, որ համանման կերպով էլ մեկ ուրիշը կարող է ներս գալ սահմանից: Կարող է: ՀՀ ՊՆ օգոստոսի 6-ի խոսքով, վերջերս բռնված եւ սպանված ադրբեջանցի դիվերսանտները բավարար ժամանակ են ունցել Քարվաճառում պտտվելու, զորամասերն ու ամրություններն ուսումնասիրելու համար (հաց ուտելու տեսագրությունը` մտքերս):
Այսինքն սահմանը, մի շարք տեղերում հարաբերականորեն է փակ, հարաբերականորեն` բաց: Եւ այդպես եղել է 20 տարի:
Ինչքան էլ լեռնային, լեռնանտառային, բարդ տեղանք է, ճակատագիծը երկար է, ոչ մի կերպ հնարավոր չէ ինձ համոզել, թե 20 տարում պետությունը բավարար փող չի ունեցել ֆիզիկական պատնեշների համար` սահմանի ամբողջ երկայնքով: Իհարկե` ունեցել է, վկա` ջոջերի ծառայողական ավտոները, թալանածները` մտքերս: Նորից գալիս ենք իշխանության անբարեխիղճ, թափթփված եւ անպատասխանատու լինելուն, նորից գալիս ենք իշխանություն փոխելուն կամ աշխատել ստիպելուն:
Կհասկանա՞ն սրանք գոնե հիմա, այս օրերին, որ, եթե չեն էլ փոխվելու, գոնե սահմանների պաշտպանության նվազագույնն անեն, քիչ ուտեն եւ քիչ ննջեն, քիչ վազեն ֆոտոխցիկների առաջ կամուֆլյաժներով լուսանկարվելու ու գլուխները կախ աշխատեն: