ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հակոբ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Հ. Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Այո, կասկած չկա, որ մեր երկրում ամենաարժանավորները գտնվում են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներում: Համ էլ Գագիկ Բեգլարյանի նման ձեռքերը երկար տղայի համար մի փոխնախարարի պաշտոնն ինչ է, որ ապերի համար չդասավորի...
Հատկապես, որ ոլորտը բավականաչափ յուղոտ է և համով: Նմանատիպ յուղոտ և համով նվերներ մեր պաշտոնյաները հաճախ են մատուցում իրենց հարազատներին: Մտնում ես կառավարություն՝ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն են՝ իրենց հոքիր-մոքիրներով: Մնում է հետները մի ձեռք փոխնորդ բերեն ու կառավարությունում գիշերեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/787476957963668?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել