Օգոստոսի առաջին օրերը բավականին լարված են անցնում: Զինված բախումները դուրս են գալիս նախկին ԽՍՀՄ տարածքից և բանն այլևս չի սահմանափակվում Ուկրաինայով և Անդրկովկասով: Անկայունության շղթան հասել է մինչև Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջան, որն ընկալունակ է անկայունության նկատմամբ և որտեղ հատվում են 9 պետությունների պետական սահմաններ:
Հուլիսի 28-ին սառը զենքերով զինված խումբը հարձակվել է չինա-տաջիկական սահմանի հարևանությամբ գտնվող Յարկանտ քաղաքի վարչական շենքերի և ոստիկանատան վրա: Զոհվել է 37 խաղաղ բնակիչ: Սա անսպասելի էր Չինաստանի կառավարության համար, և հանրությանն այդ մասին տեղեկացվեց միայն հաջորդ օրը: Ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ Չինաստանի իշխանությունները մեղադրում են «Թուրքեստանի իսլամական շարժում» զինված խմբավորման ույղուր անջատականներին, որոնց քողարկված, իսկ երբեմն էլ անթաքույց աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը, և նրանց առաջին արձագանքն էր ինտերնետ հասանելիության արչգելափակումը տարածաշրջանում, ինչը վկայում է այն մասին, որ Պեկինում վստահ են, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպվել կամ ուղղորդվել են արտերկրից:
Սակայն բանը դրանով չավարտվեց՝ օգոստոսի 2-ին Կունշան քաղաքի մետալուրգիական գործարանում արձանագրվեց պայթյուն, որը խլեց 65 մարդու կյանք: Կունշանում ներդրված 33 մլրդ դոլարի արևմտյան ներդրողները գտնում են, որ աղետը տեխնածին է, թեև Պեկինի իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը: Պայթյունի հետևանքները զգաց ողջ աշխարհը՝ դրա հետևանքով հետաձգվում է Iphone 6 հեռախոսի թողարկումը:
Ընդ որում, ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում տեղի են ունենում են արդեն 6 ամսից ավելի: Եվ դա արդեն չի կարող համարվել պատահականություն կամ համընկում: Սա հիբրիդային պատերազմ է:
Ու սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ քաղաքական ասպարեզում, հայտնի երգչուհու խոսքերով ասած, «պատահական չի լինում ոչ մի բան» և ցանկացած ակտը երկարատև և նպատակաուղղված շղթայի մաս է:
Չինաստանում ընթացող գործողությունները անմիջականորեն ուղղված են Չինաստանի էներգետիկ անկախության և նրա տնտեսական գործընկերների դեմ: Եվ քաոսային դրսևորումները կարող են կրկին բռնկվել ցանկացած պահի:
Իսկ թե որոնք են քաոսի ճարտարապետների նպատակը և պլանները՝ կերևա մոտ ապագայում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1448209588777364?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել