Սրտի խոր ցավով տեղեկացա, որ Մեխիկոյում մահացել է իմ շատ սիրելի ընկեր, տաղանդավոր ջութակահար ու դիրիժոր ԹԱԹՈՒԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ...
Տաղանդավոր մի անհատականություն, որը կանգնած էր հայ ջութակահարների դպրոցի առաջին շարքերում:
Թաթուլն ավարտել էր Ռիգայի պետական կոնսերվատորիան, եղել Ռիգայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակը, ապա վերադարձել ծննդավայր Գյումրի:
Թաթուլը ղեկավարեց Հայաստանի հնագույն՝ Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցը, ապա ընտրվեց քաղաքի մշակույթի բաժնի վարիչ, դարձավ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը...
Վերջին մոտ երկու տասնամյակում Թաթուլը Մեխիկոյում էր, գլխավորում էր քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը որպես գլխավոր դիրիժոր և ջութակահար...
Սիրտս մեկ անգամ էլ կծկվեց, գիտեի, որ ծանր հիվանդ է, որ դեղերն այլևս չեն օգնում... Խոսում էինք հեռախոսով, իրար ուժ տալիս...
Հիմա նրա ցավերը խաղաղվեցին, իսկ մենք՝ նրա ընկերները, ցավն առանք մեր սրտերին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=534408153330314&set=np.32664411.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել